Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Veni, vidi, vici, друзья!»

«Veni, vidi, vici, друзья!»
25.04.2014 | 00:35

Քաղաքական վերադասավորություններն այս փուլում կարելի է այսով ավարտված համարել` անկախ նրանից, թե կառավարության կազմն ինչպիսին կլինի:
ՈՒ թե անկեղծ, ապա քաղաքական այս փուլում բավականին հետաքրքիր հիբրիդ ունենք: Այն մասամբ բաղդատելի է 1996-ի քաղաքական դասավորության հետ, ուր, ճիշտ է, տարբեր կուսակցություններ էին ներառված «Հանրապետություն» բլոկում, այդ թվում և ՀՀԿ-ն` յուր անմահ Գալուստ Գրիգորիչով ու երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանով: Սակայն այն օրերի քաղաքական մեծամասնությունը մի անհասկանալի կոնգլոմերատ էր, որը չկարողացավ երկար դիմակայել: Հազար ու մի, բայց և խիստ հասկանալի պատճառներով:
Մյուս կողմից` այսօրվա դասավորությունը նման է նաև 1997-ի վերջին, երբ «հայտնի ուժերը» թավշյա հեղաշրջում իրականացրին` նույնքան հայտնի ելքով:
Տարբերությունը աշխարհաքաղաքական այսօրվա վերադասավորություններն են, որոնք էլ գերիշխողն են այս խաղում:
Այն, որ Հովիկ Աբրահամյանին ոչինչ, բացարձակապես ոչինչ չի հաջողվելու փոխել, լավացնել այս երկրում, եթե ոչ` հակառակը, սրան ոչ մեկը չի կասկածում: Եվ այն ամենը, ինչն ինքն անում է, արդեն իսկ պոպուլիզմի-իմիտացիայի-բլեֆի եռամիասնության մեջ է: Եթե չասենք` ավելին, որովհետև ահավոր անհասկանալի է, թե ամեն անգամ վարչապետի դուռը գնացող «Դեմ եմ»-ի «տղերքը» ինչու մեկ էլ ու` հենց Աբրահամյանի նշանակումից մի քանի օր հետո չգնացին նոր վարչապետի դուռը` հզոր բողոքի, երբ Տիգրան Սարգսյանի դռնից այն կողմ չէին գնում անգամ այն ժամանակ, երբ վերջինս հրաժարական էր տվել, հիմա մեկեն վեր կացան ու գնացին նախագահի նստավայրի դեմը` «դեմվելու»: Սա հերիք չէր, հետներն էլ նորաթուխ վարչապետին «տարան» իրենց բողոքի ակցիային «մասնակցելու»:
Սիմվոլի՞կ էր: Ով` ինչպես կմեկնաբանի:
Նորաթուխը խրոխտ գնաց, կանգնեց «Դեմի» գեղամիջում ու ասաց.
-Veni, vidi, vici, друзья:
ՈՒ հարգարժան, շատ հարգարժան «դեմերը», որոնք հրաժարական տված Տիգրան Սարգսյանին` «էլ սրիկա, էլ գող-փիսո» էին ասել, նոր վարչապետին այնպիսի՜ խոր քնքշանքով դիմավորեցին նախագահականի սեմին ¥կրկին նկատեք` նախագահականի. ասել է` Հովիկ Աբրահամյանի վարչապետական «առաջին այցը» ուղիղ նախագահական էր¤ ու նույնքան ջերմությամբ էլ ճանապարհեցին անձնազոհ, «նախագահին փրկող» Արգամիչին, որ քիչ է մնում ասես` «բռա՜վո, վատ չէր, պարզապես քչիկ մը ռաբիս էր, էպեջա էլ սոցռեալիզմից հեռու»:
Որովհետև յուր բիզնեսը «քոքող», ամենուր հյուրանոց ու ռեստորաններ, հանքեր ու արոտավայրեր կառուցող-ամայացնող վարչապետը, բոլոր դեպքերում, պետք է անսա նախագահ Սարգսյանի խոսքերին` հնչած ՀՀԿ քաղխորհրդի նիստում ու կուտակայինի «պարտադիր» բաղադրիչը պահպանի` բոլոր այս բլեֆներից հետո, որոնք սկսել է խաղարկել: Ի դեպ, այդ «խաղարկումն» էլ հաստատ թույլ են տվել նույն նախագահականից, որովհետև կա «վազքի» խնդիր մինչև «մարագ»:
Իսկ ա՜յ, երբ հերթը հասնի «մարագին», այն ժամանակ արդեն պոպուլիզմն ու իմիտացիան պետք է փոխարինվեն կոնկրետ արդյունքով, ինչի գոյության նկատմամբ նույնպես մեծ են կասկածները:
Այ հենց այդ ժամանակ էլ տեղի կունենա իրական վերադասավորությունը` պատասխանելով հարցադրմանը` 96, 97, թե՞ բոլորովին նոր շախմատային պարտիա:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ